Ակցիայի կանոնները

«ԱՄԱՌԱՅԻՆ» ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

«ԱՄԱՌԱՅԻՆ» գովազդային ակցիան (այսուհետ՝ Ակցիա) կազմակերպված է «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից, որի գրանցված հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0052, քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի, 8/3 նրբանցք, հեռախոսահամար՝ 0 8000 1000:

Ակցիան տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքում:

ԲԱԺԻՆ 1. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐԸ

Ակցիայի մասնակից դառնալու համար (այսուհետ՝ Մասնակից) անհրաժեշտ է գնել «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԿԼԱՍԻԿ», «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ», «ՖԱՆՏԱ ՆԱՐԻՆՋ», «ՖԱՆՏԱ ԷԿԶՈՏԻԿ», «ՍՊՐԱՅՏ» 500 մլ, 1 լիտր տարողությամբ պլաստիկ շշերով և «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԿԼԱՍԻԿ», «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԱՌԱՆՑ ՇԱՔԱՐԻ», «ՖԱՆՏԱ ՆԱՐԻՆՋ», «ՍՊՐԱՅՏ» 1,5 լիտր տարողությամբ պլաստիկ շշերով ցանկացած արտադրանք (այսուհետ՝ Արտադրանք(ներ)), որոնք արտադրված և/կամ իրացվում են Կազմակերպչի կողմից հատուկ գովազդային պիտակներով և խաղարկային սպիտակ պլաստիկ խցաններով (այսուհետ՝ Խցան(ներ)):

Բոլոր հայտերը և ներկայացված Խցանները ենթակա են ստուգման Կազմակերպչի կողմից: Խցան(ներ)ի իսկության վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է համարվում:

ԲԱԺԻՆ 2. ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2.1. ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ - «ԱՄԱՌԱՅԻՆ» ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

2.1.1. Առավելագույնը 5 անձ (այսուհետ` Շահող(ներ)) հնարավորություն ունեն շահելու երկու անձի համար նախատեսված ծովափնյա երաժշտական ուղևորություն (այսուհետ` Ուղևորություն կամ Գլխավոր Մրցանակ) դեպի Վրաստան ‹‹Էքովեյվս 2019››, 2019թ.-ի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում` Ակցիայի պայմանների համաձայն, և պայմանով, որ առկա լինեն Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի Հանրապետություն մեկնելու համար վավեր փաստաթղթեր:

2.1.2. Ուղևորությունը ներառում է Կազմակերպչի հաշվին կատարվող հետևյալ ծախսերը 2 (երկու) անձի հաշվարկով.

• Մեկնումը ՀՀ, ք․ Երևանից Վրաստանի Հանրապետության համապատասխան բնակավայր/եր և վերադարձը Վրաստանի Հանրապետության համապատասխան բնակավայրից/երից ՀՀ, ք․ Երևան կիրականացվի Կազմակերպչի կողմից ընտրված տրանսպորտային միջոցներով (Կազմակերպիչն իրավունք ունի ընտրել ուղևորափոխադրման տեսակը, ժամը և օրն ըստ իր հայեցողության),

• Կացությունը **** կամ ***** (չորս կամ հինգ աստղանի) հյուրանոցներից մեկում երկու անձի համար, որն ընտրվում է Կազմակերպչի հայեցողությամբ, ժամանման ամսաթվից մինչև մեկնելու ամսաթիվը, որի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 8 օրը և 7 գիշերը՝ բացառությամբ Շահող(ներ)ի կամ իր(ենց) ուղեկցի կողմից հյուրանոցում կատարված ցանկացած լրացուցիչ ծախսերի,

• Սննդի արժեքը (նախաճաշ, ճաշ և ընթրիք) ներառված են Կազմակերպչի կողմից ընտրված (չորս կամ հինգ աստղանի) հյուրանոցներից մեկի ծախսերի մեջ,

• Ուղևորության շրջանակներում Կազմակերպչի հայեցողությամբ կարող է կազմակերպվել երաժշտական ժամանցային միջոցառումների մասնակցություն ուղևորության մասնակիցների համար։

• Ուղևորություն շահողը պատասխանատու է ուղևորվելու համար գործող և վավեր անձնագիր և այլ անհրաժեշտ թույլտվությունները և փաստաթղթեր ստանալու համար, ինչպես որ սահմանված է Կազմակերպչի կողմից իր հայեցողությամբ, և ցանկացած պատճառով համապատասխան շահողի կողմից Ուղևորությանը չմասնակցելու դեպքում Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում:

2.1.3. Ուղևորության ընթացքում կամ դրա կապակցությամբ կրած մնացած բոլոր ծախսերը, որոնք նշված չեն սույն բաժին 2-ում, ներառյալ, բայց չսահմանափակվելով այն ծախսերը, որոնք կապված են անձնագրի, վիզայի կամ մուտքի թույլտվության այլ փաստաթղթերի, ճանապարհորդական ապահովագրության, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներից դեպի Երևան քաղաք և Երևան քաղաքից հետադարձ ուղղությամբ փոխադրման ծախսերը, անձնական ծախսերը հոգում է/են միայն Շահող(ներ)ը, և Կազմակերպիչը որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն չի կրում այդ ծախսերի համար:

2.2. ԱՅԼ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ (այսուհետ` Նվեր(ներ))

• հինգ iPhone XR սմարթֆոններից մեկը, ԿԱՄ

• 10000 Bluethooth բարձրախոսներից մեկը, ԿԱՄ

• 25000 ականջակալներից մեկը, ԿԱՄ

• 200 ՀՀԴ-ով բջջային հեռախոսահամարի հաշվեկշռի 200000 լիցքավորումներից մեկը։ ԲՈԼՈՐԸ՝ ըստ հիմնապաշարի առկայության:

Ուշադրություն: Գլխավոր Մրցանակների և Նվերների քանակը սահմանափակվում է սույն բաժին 2-ում նշված քանակներով: Գլխավոր Մրցանակների և Նվերների ընդհանուր քանակը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել սույն բաժին 2-ում նշված քանակները:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ԱԿՑԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 2019Թ. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2019 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ն Է:

• ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԱԿՑԻԱՆ ՎԱՎԵՐ Է 2019Թ. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2019Թ․ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ը:

• ՆՎԵՐՆԵՐ ՇԱՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԱԿՑԻԱՆ ՎԱՎԵՐ Է 2019Թ. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2019 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ը:

ԲԱԺԻՆ 3. ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԿՑԻԱՅԻՆ

3.1. Գնել որևէ Արտադրանք և գտնել 8-անիշ հատուկ կոդ (այսուհետ` Կոդ) Խցանի ներսում (Արտադրանքի արտադրության ժամանակ պատահական կերպով տեղակայված Խցանների ներսում):

3.2. Գրանցել Կոդը ստորև նշված որևէ միջոցով՝

ա) Ակտիվացում հեռախոսի միջոցով՝ ուղարկելով Կոդը որպես կարճ

հաղորդագրություն «1021» համարին: Հաղորդագրության արժեքը վճարվում է Մասնակցի կողմից և մեկ հաղորդագրության համար կազմում է հետևյալը.

25 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, Viva Cell-MTS-ի բաժանորդների համար,

10 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, Beeline-ի բաժանորդների համար.

25 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, Karabakh Telecom-ի բաժանորդների համար,

15 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ, UCOM-ի բաժանորդների համար,

Ցանկացած այլ՝ ըստ օպերատորի կողմից գանձվող վճարի:

բ) Ակտիվացում վեբկայքի միջոցով՝ անվճար կարգով գրանցելով Կոդը «Կոդի ակտիվացում» դաշտում՝ http://summer.coca-cola.am վեբկայքում (այսուհետ` Վեբկայք):

3.3. Կոդերը կարող են ակտիվացվել ՄԻԱՅՆ սկսած 2019 թվականի հունիսի 1-ից․ մինչև նշված օրը Կոդն ակտիվացնելու ցանկացած փորձ կդարձնի նման Կոդն անվավեր, որը հետագայում չի կարող ակտիվացվել։ Յուրաքանչյուր Կոդ կարող է ակտիվացվել միայն մեկ անգամ: Եթե Մասնակիցը սխալ Կոդ է ուղարկել, կամ եթե նույն Կոդը ուղարկվել է Մասնակցի կողմից ավելի քան մեկ անգամ, կամ եթե նույն Կոդն ուղարկվել է տարբեր Մասնակիցների կողմից, ապա Մասնակիցը կստանա պատասխան հաղորդագրություն, որ այդ Կոդը անվավեր է: Այդպիսի Կոդն անվավեր կհամարվի և չի ներառվի վիճակահանության մեջ:

Ցանկացած Կոդ, որը կակտիվացվի 2019թ․ սեպտեմբերի 15-ի կեսգիշերից հետո, կհամարվի ԱՆՎԱՎԵՐ:

3.4. Գլխավոր Մրցանակներ և Նվերներ շահողները կորոշվեն էլեկտրոնային եղանակով անցկացվող վիճակահանության սկզբունքով` հատուկ մշակված ծրագրի միջոցով, որը նախատեսված է Ակցիայի շրջանակներում գովազդային վիճակախաղի անցկացման համար և որը պատահականության սկզբունքով կընտրի բոլորը շահող Կոդ(եր)ը պատշաճ կերպով ակտիվացված Կոդերից:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ` Ուղևորության կազմակերպման համար անհրաժեշտ տևական ձևակերպումների պատճառով Գլխավոր Մրցանակ շահելու վերջին հնարավորությունը կլինի 2019թ. օգոստոսի 10-ը, իսկ Նվերների համար՝ մինչև 2019թ. սեպտեմբերի 15-ը:

3.5. ՄԻՆՉԵՎ 2019թ. օգոստոսի 10-ը (ներառյալ) Կոդն ակտիվացնելով՝ դու հնարավորություն ունես ստանալ կարճ հաղորդագրություն այն հեռախոսահամարին, որից ակտիվացրել ես Կոդը, կամ այն հեռախոսահամարին, որը նշել ես Վեբկայքի «Կոդի ակտիվացում» դաշտում, հետևյալ բովանդակությամբ․ կամ (ա) դու շահել ես Գլխավոր Մրցանակ կամ Նվերներից որևէ մեկը, կամ (բ) դու չես շահել Նվեր կամ Գլխավոր Մրցանակ:

2019թ. օգոստոսի 10-ից հետո Կոդն ակտիվացնելով՝ դու կարող ես ստանալ կարճ հաղորդագրություն, հետևյալ բովանդակությամբ․ կամ (ա) դու շահել ես Նվեր, կամ (բ) այս անգամ դու Նվեր չես շահել:

3.6. Քո կողմից ակտիվացրած յուրաքանչյուր Կոդը Նվերներից կամ Գլխավոր Մրցանակներից մեկը շահելու միայն մեկ հնարավորություն է ընձեռնում:

3.7. Եթե դու հանդիսանում ես Գլխավոր Մրցանակ Շահող կամ որպես Նվեր շահել ես iPhone XR սմարթֆոն, դու պետք է դիմես Կազմակերպչի գրասենյակ ներքոնշյալ հասցեով՝ կարճ հաղորդագրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացնելով շահող Կոդը պարունակող Խցանը, սույն Ակցիայի պայմանների համաձայն Ուղևորությանը մասնակցելու կամ iPhone XR սմարթֆոն ստանալու հնարավորության համար․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, 0052, ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ, 8/3 ՆՐԲԱՆՑՔ, ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ՝ 0 8000 1000:

3.8. Եթե դու հանդիսանում ես Նվերներից մեկի շահող, դու պետք է դիմես Ակցիայի Նվերների ստացման կենտրոններից որևէ մեկը (այսուհետ՝ Նվերների Ստացման Կենտրոն(ներ))՝ փոխանակելու շահող Կոդ պարունակող քո Խցանը քո Նվերի հետ՝ մինչև 2019թ.-ի սեպտեմբերի 15-ը՝ հիմնապաշարի առկայության պայմանով։

3.9. Նվերների Ստացման Կենտրոնները հեշտությամբ նույնականացնելու նպատակով՝ դրանց վրա զետեղված կլինի «ՓՈԽԱՆԱԿԻՐ ՇԱՀՈՂ ԽՑԱՆՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ» ցուցանակը կամ Նվերների Ստացման Կենտրոնների հասցեների մասին կարելի է տեղեկանալ Վեբկայքում:

3.10. Պահեք շահող Խցան(ներ)ը այն Կազմակերպչին կամ նրա կողմից նշանակված իրավասու անձանց ներկայացնելու և Գլխավոր Մրցանակ և/կամ Նվեր շահելու հնարավորություն ստանալու համար: Կոդը կհամարվի անվավեր՝ առանց Կազմակերպչի համար որևէ պարտավորություն ստեղծելու, եթե այն անձը, ով գրանցել է այդ Կոդը կարճ հաղորդագրության միջոցով կամ Վեբկայքում, չի կարող ներկայացնել նույն Կոդով խցանը:

3.11. Մասնակցի նույնականացման համար օգտագործվելու է Մասնակցի հեռախոսահամարը` ըստ հետևյալ կարգի.

ա) եթե Կոդն ակտիվացվել է SMS հաղորդագրության միջոցով` ըստ այն հեռախոսահամարի, որից ուղարկվել է կարճ հաղորդագրությունը,

բ) եթե Կոդն ակտիվացվել է Վեբկայքի միջոցով` ըստ այն հեռախոսահամարի, որը նշվել է «Կոնտակտային հեռախոսահամար» դաշտում:

3.12. Վերը նշված որևէ տարբերակով Կոդն ակտիվացնելու միջոցով Մասնակիցը հաստատում է, որ ինքն իրավունք ունի մասնակցելու Ակցիային, և որ նա ինքնաբերաբար հետևելու է սույն կանոնների բոլոր դրույթներին (Ակցիայի Կանոններ):

ԲԱԺԻՆ 4. ՇԱՀՈՂ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ ԽՑԱՆՆԵՐԸ

4.1. Մասնակիցները կարող են ստանալ Գլխավոր Մրցանակ(ներ)ը և Նվեր(ներ)ը միայն բաժին 3-ում նշված ժամանակահատվածում: Գլխավոր Մրցանակ(ներ)ը և Նվեր(ներ)ը ստանալու համար Ակցիայի Մասնակիցը պետք է ներկայացնի շահող Կոդով Խցան(ներ)ը և շահելու մասին հաղորդագրությունը, որը Մասնակիցը ստացել է կարճ հաղորդագրության ձևով:

4.2. Գլխավոր Մրցանակ(ներ)ի և Նվեր(ներ)ի համար բոլոր հայտերը ենթակա են ստուգման Կազմակերպչի կողմից:

4.3. Նվերներ շահող Խցանները կընդունվեն Մասնակիցներից ցանկացած Նվերների Ստացման Կենտրոնում մինչև 2019թ.-ի սեպտեմբերի 15-ը՝ պայմանով, որ մինչև այդ օրը (քանի դեռ) տվյալ Նվերների Ստացման Կենտրոնի հիմնապաշարում առկա լինեն համապատասխան Նվերները: Այդ իսկ պատճառով, Նվերներ ստանալու համար ներկայացվող շահող Խցանների ընդունումը որևէ մարզի/քաղաքի Նվերների Ստացման Կենտրոնում կարող է դադարեցվել մինչև 2019թ. սեպտեմբերի 15-ը, եթե տվյալ Նվերների Ստացման Կենտրոնի համար սահմանված Նվերների ընդհանուր քանակը, ինչպես նշված է սույն բաժին 4-ում, արդեն բաշխվել է Մասնակիցների միջև:

4.4. Մրցանակների պատկերը, չափը, գույնը և այլ հատկություններ կարող են ցանկացած պահին փոփոխվել Կազմակերպչի կողմից՝ իր հայեցողությամբ:

4.5. Կազմակերպիչը որևէ պարտավորություն չի կրում այն ծախսերի համար, որոնք կարող են կրել Մասնակիցներն իրենց շահող Խցանները Նվերների Ստացման Կենտրոններ բերելու և փոխանակելու, և/կամ Ակցիային մասնակցելու կապակցությամբ:

ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ: ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՑԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ: ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՈՐԵՎԷ ՎԱՃԱՌՔ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ Է ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (THE COCA-COLA COMPANY) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ԵՎ ՎԵՐՋԻՆՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ, ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՀԱՄԱՐԻ:

ԲԱԺԻՆ 5. ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

5.1. Ակցիային կարող են մասնակցել 14 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ ռեզիդենտները` բացառությամբ Կոկա-Կոլա ընկերության (The Coca-Cola Company), Կոկա-Կոլա Մեշրուբաթ Պազարլամա Դանըշմանլիկ Սանաի վե Թիջարեթ Ա.Շ.-ի (Coca-Cola Meşrubat Pazarlama Danısmanlık Sanayi ve Ticaret A.S.) դրանց մասնաճյուղերի և կախյալ ընկերությունների, Կազմակերպչի, նրանց տեղական ներկայացուցիչների, Ակցիան գովազդող գործակալությունների և/կամ վիճակահանություն կազմակերպող և/կամ ցանկացած այլ գործակալությունների, որոնք փոխկապակցված են սույն Ակցիայի հետ, կամ մասնակցող դիստրիբյուտորների, կամ Նվերների Ստացման Կենտրոնների (եթե այսպիսիք կան) աշխատողների, ինչպես նաև նշված բոլոր անձանց ընտանիքների անմիջական անդամների:

5.2. Կազմակերպիչը և/կամ Նվերների Ստացման Կենտրոններն իրավունք ունեն (բայց պարտավոր չեն) պահանջել ցանկացած Մասնակցից նրա տարիքը հաստատող փաստաթղթեր և իրավունք ունեն մերժել Գլխավոր Մրցանակը և/կամ Նվեր(ների)ը տրամադրելն այն Մասնակցին, ում տարիքը (ըստ փաստաթղթերի կամ ըստ Կազմակերպչի և/կամ Նվերների Ստացման Կենտրոնի կարծիքի) ցածր է սույն բաժնում նշված նվազագույն տարիքից:

ԲԱԺԻՆ 6. ԽՑԱՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում տպել, կնքել դրոշմել կամ այլ կերպ տեղադրել մեկ կամ ավելի գաղտնի կամ թաքնված նշաններ, և/կամ գաղտնի ծածկագրեր, և/կամ թվեր, և/կամ տառեր (այսուհետ բոլորը միասին` Գաղտնի Ծածկագր(եր)), որոնք հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչը հստակորեն կսահմանի և կորոշի, թե արդյոք Մասնակցի կողմից ներկայացված ցանկացած Խցան վավեր է, թե կեղծ: Որևէ վեճի դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չբացահայտելու Գաղտնի Ծածկագր(եր)ը մինչև հայտերի ներկայացման վերջին օրը՝ ինչպես նշված է Ակցիայի Կանոններում: Մասնակցելով սույն Ակցիային` Մասնակիցները հատկապես համաձայնվում են, որ նրանք չեն կարող որևէ կերպ վիճարկել սույն կետում նշված Կազմակերպչի՝ տեղեկատվությունը չհրապարակելու իրավունքը:

6.2. Ցանկացած Խցան, որը կեղծված է, ներառյալ ցանկացած մանիպուլյացիայի դեպքում Խցանի հետ՝ առանց որևէ սահմանափակման, առոչինչ է համարվելու:

6.3. Ցանկացած Խցան, որն անընթեռնելի է, ծռմռված, փոփոխված, կրկնօրինակված, կեղծված, կտրատված, վնասված, պարունակում է տպագրական, տիպաբանական կամ այլ սխալներ, կամ ձեռք է բերվել ոչ օրինական ձևով, առոչինչ է համարվում: Կազմակերպիչն իրավունք ունի մերժելու ցանկացած հայտ, եթե նա կարծում է, որ այն կեղծ է, կամ եթե նա հիմնավոր պատճառ ունի կարծելու, որ որևէ պատճառով` ներառյալ արտադրողի սխալը, որևէ Խցան շահող Խցան չէ:

6.4. Շահող հայտի վավերության և/կամ Խցան(ներ)ի իսկության վերաբերյալ ցանկացած վեճի դեպքում Կազմակերպչի որոշումը վերջնական է համարվում: Կազմակերպիչը պարտավոր չէ չշահող հայտերի կապակցությամբ որևէ նամակագրության մեջ մտնել կամ տալ բացատրություններ:

6.5. Կազմակերպիչը որևէ պարտավորություն չի կրում Խցան(ներ)ի սեփականության հետ կապված վեճերի դեպքում: Այն անձը, ով ներկայացրել է շահող Կոդ(եր)ով Խցան(ներ)ը Կազմակերպչին, համարվում է դրա իրական սեփականատերը:

6.6. Կազմակերպիչը պարտավոր չէ չշահող հայտերի կապակցությամբ որևէ նամակագրության մեջ մտնել կամ տալ որևէ բացատրություններ դրանց վերաբերյալ:

ԲԱԺԻՆ 7. ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՈՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ

7.1. Ոչ մի դեպքում չի թույլատրվում փոխարինել Նվեր(ներ)ը և Գլխավոր Մրցանակը կանխիկ գումարով կամ այլ միջոցներով:

ԲԱԺԻՆ 8. ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

8.1. Գլխավոր Մրցանակ(ներ)ի յուրաքանչյուր Շահող, օգտագործելով Ուղևորությունը, պետք է մեկնի Վրաստանի Հանրապետություն, միայն Կազմակերպչի կողմից նշված օրերին և պետք է մնա Վրաստանի Հանրապետությունում, Կազմակերպչի կողմից նշած ժամանակահատվածում, Կազմակերպչի կողմից նշված վայրերում` համաձայն դեպի Վրաստանի Հանրապետության Ուղևորության երթուղու, և պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն՝ Երևան քաղաք՝ Կազմակերպչի կողմից կազմակերպված վերադարձի երթուղու համաձայն: Ուղևորության ողջ ընթացքում Շահող(ներ)ը պետք է խստորեն հետևեն Կազմակերպչի կողմից սահմանված ցուցումներին և ժամանակացույցին:

8.2. Շահողը պետք է ներկայացնի Կազմակերպչին կամ նրա կողմից լիազորված անձին Ուղևորության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները և բնօրինակները, ներառյալ` անձնագրերի, մուտքի իրավունք վերապահող փաստաթղթերի և/կամ վիզաների պատճենները, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից դեպի Վրաստանի Հանրապետություն նախատեսված մեկնման օրվանից առնվազն 20 (քսան) օր առաջ:

8.3. Ուղևորություն Շահողը պատասխանատու է Վրաստանի Հանրապետություն ուղևորվելու համար գործող և վավեր անձնագիր և Կազմակերպչի կողմից և հայեցողությամբ սահմանված այլ անհրաժեշտ թույլտվություններ և փաստաթղթեր ստանալու համար:

8.4. Եթե Շահող(ներ)ը չի/չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքում, Կազմակերպիչը չի նախաձեռնելու և պարտավոր չէ վճարել Շահող(ներ)ի՝ Երևան քաղաք ժամանելու/մեկնելու և գիշերակացի` ինչպես Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից Վրաստանի Հանրապետություն մեկնելուց առաջ, այնպես էլ Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն՝ Երևան քաղաք վերադառնալուց հետո` դեպի իր բնակության վայր վերադառնալու կապակցությամբ առաջացած ծախսերը:

8.5.Կազմակերպիչը պարտավորություն չի կրում, եթե Շահողը` Կազմակերպչից անկախ որևէ պատճառով չի կարող օգտվել Ուղևորությունից, ներառյալ` Ուղևորության համար անհրաժեշտ որևէ փաստաթղթերի բացակայությունը կամ որևէ այլ պատճառ, ներառյալ (բայց չսահմանափակվելով) Շահող(ներ)ի ուշացումը մեկման վայրից: Շահող(ներ)ը ՉԻ/ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՆՑԵԼ դեպի Վրաստանի Հանրապետություն Ուղևորություն հայցելու իր իրավունքը որևէ այլ անձի:

8.6.Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք խոչընդոտում են Շահող(ներ)ին օգտվել Ուղևորությունից` Կազմակերպչից անկախ առաջացած պատճառներով՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալ պատճառներով՝

• Ուղևորությանը մասնակցելու նպատակով դեպի Վրաստանի Հանրապետություն մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, թույլտվությունների կամ վիզաների չստանալը և/կամ ստանալու անկարողությունը,

• հանրային գերատեսչությունների արգելքը կամ սահմանափակումը մուտք գործել և/կամ մեկնել` Հայաստանի Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն կամ այդ ուղում ընդգրկված տարանցիկ երկրների/բնակավայրերի տարածք/ տարածքից՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստանի Հանրապետություն և հետադարձ ուղղությամբ՝ տարածք մտնելու և այնտեղից դուրս գալու վերաբերյալ, Վրաստանի Հանրապետությունից կամ տրանզիտ երկրների տարածք մուտք կամ ելք գործելու վերաբերյալ` Հայաստանից դեպի Վրաստան և հետադարձ ուղղությամբ ողջ երթուղու ընթացքում,

• Ուղևորության հետ կապված Շահող(ներ)ի ակնկալիքների անհամապատասխանությունը,

• Հայաստանի Հանրապետության և/կամ Վրաստանի Հանրապետության համապատասխան պաշտոնատար անձանց մերժումը մուտքի կամ ելքի թուլտվություն տրամադրելու, ելքի և/կամ մուտքի թույլտվություն կամ Ուղևորության համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ:

8.7. Ուղևորության ողջ ընթացքում Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Շահող(ներ)ի առողջությանը (կյանքին) և/կամ գույքին հասցված վնասի համար, ինչպես նաև երրորդ անձանց առողջությանը (կյանքին) և/կամ գույքին հասցված վնասի համար:

ԲԱԺԻՆ 9. ՇԱՀՈՂ(ՆԵՐ)Ի ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Նվերների և Գլխավոր Մրցանակ(ներ)ի տրամադրումը կարող է կազմակերպվել որպես հանրային միջոցառում՝ ընդգրկելով լրատվամիջոցներ, ձայնագրում, լուսանկարահանում և տեսանկարահանում: Մասնակցելով սույն Ակցիային` Մասնակից(ներ)ը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով ուղեկցում է շահողին հանրային միջոցառմանը (եթե այդպիսին կազմակերպվի) շահելու դեպքում պարտավորվում են համաձայնել, որ իրենց անունը և լուսանկարը կարող են հրապարակվել և օգտագործվել ձայնային, լուսանկարչական նյութերում և տեսանյութերում Կազմակերպչի կողմից՝ իր իսկ հայեցողությամբ, առանց որևէ հատուցման: Շահողները պարտավոր են տեղեկացնել և նախազգուշացնել բոլոր ուղեկցող անձանց այս նախապայմանի մասին այն պարագայում, եթե կազմակերպվում է հանրային միջոցառում:

9.2. Ի լրումն վերոհիշյալի` Մասնակիցները տեղեկացվում և համաձայնվում են, որ Ուղևորության ընթացքում Կազմակերպիչը կարող է կատարել Ուղևորություն Շահող(ներ)ի լուսանկարահանում/ տեսահանում և ձայնագրում, և կարող է օգտագործել այդ նյութերը սույն բաժին 9-ում նշված ձևերով: Յուրաքանչյուր Մասնակից, ով հայցում է Նվեր կամ Գլխավոր Մրցանակ, կամ հայցել է Նվեր, և/կամ մասնակցել է Ուղևորությանը, ընդունելով Ակցիայի Կանոնները և մասնակցելով Ակցիային, տալիս է իր համաձայնությունը, որ իր անունը, հեռախոսահամարները և լուսանկարները/տեսանյութերը և ձայնագրությունները կարող են հրապարակվել ցանկացած ձևով՝ ինչպես որ Կազմակերպիչը նպատակահարմար կգտնի իր հայեցողությամբ և կարող են օգտագործվել Կազմակերպչի կողմից ցանկացած ձայնագրություններում, լուսանկարահանումներում և տեսանյութերում` առանց Մասնակիցների հավելյալ համաձայնության կամ թույլտվության, առանց որևէ փոխհատուցման վճարման և առանց նրանց լրացուցիչ տեղեկացման, եթե այլ բան ուղղակիորեն չի պահանջվում Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ:

ԲԱԺԻՆ 10. ԾԱԽՍԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ

10.1. Ֆիզիկական անձանց համար սահմանված հարկերը, այլ վճարները, ծախսերը և պարտավորությունները, որոնք կարող են առաջանալ Նվեր(ներ)ի ստացման կապակցությամբ, վճարվում են Նվեր(ներ)ը կամ Գլխավոր Մրցանակ(ը) ստացող Մասնակցի կողմից, եթե այլ բան չորոշվի Կազմակերպչի կողմից իր սեփական հայեցողությամբ:

10.2. Կազմակերպիչը որևէ պատասխանատվություն չի կրում սույն Ակցիային մասնակցելու հետ կապված որևէ ծախսերի համար, որոնք Մասնակիցները կարող են կրել թեժ գծին զանգահարելու, Կազմակերպչի Վերբկայքը այցելելու, Նվերները հայցելու և/կամ Կազմակերպչին և/կամ Կազմակերպչի տարածքային ստորաբաժանումները այցելելու համար:

ԲԱԺԻՆ 11. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԿՑԻԱՅՈՒՄ

11.1. Կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ չեղյալ համարել, կասեցնել սույն Ակցիան, կրճատել կամ երկարաձգել սույն Ակցիայի ժամկետը, ինչպես նաև փոփոխել Ակցիայի Կանոնների դրույթներին ու պայմաններին` ինչպես որ նպատակահարմար կգտնի:

11.2. Կազմակերպիչն իրավունք ունի տեղեկացնել Մասնակիցներին այդպիսի փոփոխությունների մասին՝ իր կողմից իր հայեցողությամբ ընտրված ազգային մամուլում կամ միայն Վեբկայում հայտարարություն տալով (այսուհետ՝ Հայտարարություն): Այդպիսի Հայտարարությունը բավարար կհամարվի Ակցիան չեղյալ համարելու, դադարեցնելու, երկարաձգելու, Ակցիայի Կանոններում փոփոխություններ կատարելու մասին սպառողներին տեղեկացնելու համար:

ԲԱԺԻՆ 12. ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

12.1. Ակցիայի սույն կանոնների ոչ մի դրույթ որևէ Մասնակցին իրավունք չի տալիս տիրապետել կամ օգտվել Կոկա-Կոլա ընկերության (The Coca-Cola Company) վերոնշյալ ապրանքային նշաններից: Սույն կանոնների ոչ մի դրույթ, ինչպես նաև Ակցիային մասնակցելը ոչ մի իրավունք չի տալիս Մասնակցին օգտագործել կամ հիշատակել Կոկա-Կոլա ընկերության և Կազմակերպչի անունը, խորհրդանիշը, ապրանքային նշանները կամ հեղինակային իրավունքները մարքեթինգային կամ գովազդային նպատակներով և Ակցիային չվերաբերվող որևէ այլ նպատակներով` առանց Կոկա-Կոլա ընկերության նախնական գրավոր համաձայնության: Մասնակիցը ընդունում է և երբեք չի վիճարկելու Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշանների վավերությունը կամ Կոկա-Կոլա ընկերության սեփականության իրավունքը դրանց նկատմամբ:

12.2.Եթե Մասնակիցը խախտում է Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները, Կազմակերպիչն իրավունք ունի պահանջելու, և Մասնակիցը պարտավոր է Կազմակերպչի առաջին իսկ պահանջով փոխհատուցել բոլոր այն վնասները, որոնք վերը նշված խախտման պատճառով կարող է կրել Կազմակերպիչը, և/կամ Կոկա-Կոլա ընկերությունը, և/կամ ցանկացած այլ լիազորված շշալցնող, և/կամ Կոկա-Կոլա ընկերության ապրանքային նշաններով ապրանքների ցանկացած լիցենզավորված դիստրիբյուտորը, որն աշխատում է ցանկացած այլ տարածքում:

Սույն բաժին 12-ը գործում է նաև Ակցիայի ավարտից հետո:

ԲԱԺԻՆ 13. ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

13.1. Սույն Ակցիայի Կանոնները կարելի է գտնել Նվերների Ստացման որոշ Կենտրոններում կամ Վեբկայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 0 8000 1000 թեժ գծի հեռախոսահամարով:

ՍՈՒՅՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ` ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆՐԱՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ ՍՈՒՅՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ. ԵՎ ՈՐ ՆՐԱՆՔ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԱԿՑԻԱՅԻ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ:

«COCA-COLA»-Ն, «COKE»-Ը, «COCA-COLA ZERO»-Ն, «COKE ZERO»-Ն, «FANTA»-Ն, «FANTA ORANGE», «SPRITE», ՈՒՐՎԱԳԾՈՎ ՇՇԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԺՈՒՆ ԺԱՊԱՎԵՆԸ, «THE COCA-COLA COMPANY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՆ ԵՆ: