Գաղտնիության քաղաքականություն

Կայքի գաղտնիության, անձնական տվյալների հավաքման և մշակման քաղաքականություն

1. Ընդհանուր դրույթներ

«Կոկա-Կոլա Ընկերությունը», («Ընկերություն») հետևում է իր վեբ կայքերի («Կայքեր») օգտագործողներից («Օգտագործողներ») Կայքերի միջոցով ստացվող անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության վերաբերյալ քաղաքականությանը: Գաղտնիության վերաբերյալ սույն քաղաքականությունը սահմանում է, թե անձնական ինչպիսի տեղեկություններ կարող է ստանալ Ընկերությունը Կայքերի միջոցով և ինչպես կարող է օգտագործել Օգտագործողների անձնական տվյալները:

2. Անձնական տեղեկություններ

Ընկերությունը մտադրված չէ հավաքել այնպիսի տեղեկատվություն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է որպես անձնական, ներառյալ, Ձեր ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը, սեռը, ազգությունը, հասցեն, ընտանեկան կարգավիճակը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլ տեղեկություններ («Անձնական Տվյալներ»), Ընկերությանը պատկանող Կայքերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք կամավոր տրամադրում եք Անձնական Տվյալները: Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր Անձնական Տվյալները մշակվեն, խնդրում ենք դրանք չտրամադրել:

3. Անձնական Տվյալների մշակումը

Տրամադրելով Ձեր Անձնական Տվյալները` «Ամառային գովազդային ակցիա» (այսուհետ՝ «Ակցիա») գրանցման ձևը լրացնելու միջոցով ,Դուք թույլ եք տալիս Ընկերությանը, նրա դուստր ձեռնարկություններին և Ընկերության հետ փոխկապակցված այլ անձանց, և նրա լիազորված անձանց, ովքեր շշալցում են իրականացնում ՀՀ տարածքում (այսուհետ՝ «Փոխկապակցված անձինք»), ինչպես նաև Ընկերության տվյալների մշակման և պահպանման ծառայություն մատուցող անձանց և Փոխկապակցված անձանց, ինչպես նաև Ակցիայի անցկացման ծառայություն մատուցող անձանց մշակել Անձնական Տվյալները հետևյալ կերպ՝

Ընկերությունը, Փոխկապակցված անձինք, ինչպես նաև երրորդ անձինք, իրականացնում են Անձնական Տվյալների մշակում հավաքագրման, պահպանման համակարգման, կուտակման, պարզաբանման, փոփոխման, օգտագործման, ապա անձնավորման, երրորդ անձանց փոխանցման, մրցանակների հանձնման նպատակով արգելափակման, ընդ որում՝ հաղթողներին որոշելու, հաղթողներին և Ակցիայի մասնակիցներին տեղեկացնելու ճանապարհով: Ընկերությունը նպատակ չունի և չի իրականացնի Անձնական Տվյալները երրորդ անձանց վաճառելու կամ վարձակալության տալու գործողություններ։

Ընկերությունը չի փոխանցի Անձնական Տվյալները որևէ այլ երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք նախապես տեղեկացվել եք այդ մասին և տվել եք Ձեր համաձայնությունը:

Ակցիային մասնակցելով՝ Դուք համաձայնվում եք, որ Ձեր Անձնական Տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետությունների տարածք՝ անկախ պետության կողմից տրամադրված անձնական տվյալների պաշտպանության մակարդակից:

Ընկերությունը, Փոխկապակցված անձինք և երրորդ անձինք հավաքում և պահում են Ակցիայի մասնակիցների Անձնական Տվյալները մինչև Ակցիայի ավարտը, որից հետո Ակցիայի մասնակիցների բոլոր Անձնական Տվյալները կոչնչացվեն:

4. Ավտոմատ կերպով հավաքվող տեղեկություններ

Լրացուցիչ տեղեկություններ, որոնք ավտոմատ կերպով հավաքվում են Ընկերության կողմից:

Որոշ դեպքերում, երբ Դուք մուտք եք գործում Կայք, Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով (այսինքն, առանց Ձեր կայքում գրանցվելու) ստանալ տեխնիկական տեղեկատվություն, որը չի հանդիսանում Անձնական Տվյալներ: Նման տեխնիկական տեղեկությունները ներառում են ինտերնետ-բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգի տեսակը և այն վեբ կայքի դոմեյն անվանումը, որից Դուք մուտք եք գործել Կայք։

5. Ձեր համակարգչում ավտոմատ կերպով ներդրվող տեղեկատվություն - Cookies

Երբ մուտք եք գործում տարբեր կայքեր, Ընկերությունը կարող է Ձեր համակարգչում որոշ տեղեկատվություն պահպանել: Այդ տեղեկատվությունը “Cookies”-ի տեսքով է (փոքրածավալ տեղեկատվությամբ ֆայլեր են, որոնք Ձեր այցելած կայքերից փոխանցվում են անհատական համակարգչի կոշտ սկավառակի վրա) կամ դրանց նման են և կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Օրինակ՝ “Cookies”-ները օգնում են այնպես կարգավորել կայքը, որ այն մաքսիմալ համապատասխանի Ձեր պահանջներին և հետաքրքրություններին։ Հիմնականում ինտերնետ բրաուզերների օգնությամբ Դուք կարող եք կոշտ սկավառակից ջնջել “Cookies”-ները, արգելափակել դրանց ստացումը կամ ծանուցում ստանալ, որ դրանք գրանցվեն Ձեր համակարգչում: Խնդրում ենք կարդալ Ձեր Ինտերնետ բրաուզերի օգտագործման ուղեցույցը այս ֆունկցիաների մասին լրացուցիչ տեղեկատվության համար:

6. Հետադարձ կապ

Անձնական Տվյալները պաշտպանելու վերաբերյալ ցանկացած հարցեր, մեկնաբանություններ և բողոքներ, ինչպես նաև փոփոխություններ կատարելու, անհատական տվյալները շտկելու կամ անհատական տվյալների վերամշակման համաձայնության ծանուցումները ուղարկել հետևյալ հասցեով` «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ, ՀՀ, Երևան, 0052, Թբիլիսյան խճուղի, 8/3-րդ նրբանցք, հեռ.` +374 10 200-100: