Coca Cola Summer

ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԵԼՈՒ ԱՅՍ ԲՈԼՈՐ ՆՎԵՐՆԵՐԸ
Գրանցեք խցանի տակ
նշված կոդը
Ուղարկե՛ք կոդը 1021 կարճ համարին SMS հաղորդագրության միջոցով կամ ՄՈՒՏՔԱԳՐԵՔ ԱՅՍՏԵՂ
Դուք ունեք հնարավորություն շահելու ծովափնյա երաժշտական ուղևորություն դեպի Վրաստան ‹‹Էքովեյվս 2019››
Դուք ունեք հնարավորություն շահելու iPhone XR, ականջակալ, Bluetooth բարձրախոս և 200 ՀՀ դրամ հաշվեկշռի լիցքավորում
Մուտքագրել կոդը
Մուտքագրել վավեր կոդ
Լրացնել տվյալները
Ծննդյան ամսաթիվ
/
/
Մուտքագրել ծննդյան ամսաթիվը
Մուտքագրել վավեր անուն
Մուտքագրել վավեր ազգանուն
Հեռախոսահամար (*)
Մուտքագրել վավեր հեռախոսահամար
    Ընտրել քաղաքը
    (*) Հեռախոսահամարը կօգտագործվի նվերների ձեռք բերման համար
    Անհրաժեշտ է ընդունել ընդհանուր դրույթները և պայմանները

    Կայքի օգտագործման պայմաններ

    Վերջին թարմացումը՝

    31.05.2019 թ․

    Ստոր նշված դրույթներն ու պայմանները, ինչպես նաև այս Վեբ կայքի (այսուհետ՝ «Կայք») նկատմամբ կիրառվող ցանկացած օրենք և իրավական ակտ տարածվում են Կայքի բոլոր օգտագործողների վրա:

    Կայքը ստեղծվել և սպասարկվում է «The Coca-Cola Company»-ի (այսուհետ՝ «Ընկերություն») կողմից՝ ժամանցի, տեղեկատվության, երկու անձի համար դեպի Վրաստան ծովափնյա ուղևորություն և այլ մրցանակներ խաղարկելու նպատակով։ Արգելվում է հանրային և առևտրային նպատակներով տարածել, փոփոխել, փոխանցել, վերարտադրել հրապարակել կամ որևէ այլ կերպ օգտագործել Կայքի բովանդակությունը (ներառյալ՝ տեքստերը, պատկերները, աուդիո և վիդեո նյութերը) առանց Ընկերության գրավոր հաստատման։

    Կայքի հասանելիությունը և օգտագործումը կարգավորվում են սույն օգտագործման պայմաններով (այսուհետ՝ «Օգտագործման Պայմաններ»), ինչպես և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

    Այս Կայք մուտք գործելիս և այն օգտագործելիս Դուք ընդունում եք սույն Օգտագործման Պայմանները և Գաղտնիության Քաղաքականությունը՝ առանց վերապահումների:

    Օգտագործման Պայմաններ

    Կայքի հեղինակային իրավունքը, մտավոր սեփականության և այլ իրավունքները, ներառյալ դրա ամբողջ բովանդակությունը, տեքստերը և պատկերները (այսուհետ՝ «Բովանդակություն») պատկանում են Ընկերությանը: Ապրանքային նշանները, պատկերանշանները կամ սպասարկման նշանները Ընկերության կամ համապատասխան անձանց գրանցված ապրանքային նշաններն են: Հաշվի առնելով սույն Օգտագործման պայմաններով նախատեսված բացառությունները` Բովանդակության ցանկացած մասի օգտագործումը առանց Ընկերության կամ այլ իրավահաջորդ կողմի գրավոր համաձայնության արգելվում է:

    Ընկերությունը հետևողական է հեղինակային իրավունքի և այլ մտավոր սեփականության իրավունքների պահպանման հարցերում, որոնց խախտումը քրեորեն հետապնդվում է:

    Օգտագործողների կողմից էլեկտրոնային փոստի կամ այլ եղանակով Կայքում (գրանցման ձևի միջոցով) լրացված անհատական տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե) Ընկերությունն օգտագործելու է Կայքում տեղադրված գաղտնիության քաղաքականություն համաձայն։

    Կայքում կամ կայքի միջոցով ներկայացված ցանկացած այլ նամակագրություն և նյութեր, ինչպիսիք են հարցեր, մեկնաբանություններ, առաջարկություններ և այլն, չեն համարվում անձնական տեղեկատվություն և չեն ենթարկվում Գաղտնիության Քաղաքականությանը։

    Ընկերությունը ջանքեր է գործադրում, որ Կայքում տեղադրված ողջ տեղեկատվությունը լինի հավաստի և արդի, սակայն, Ընկերությունը չի կարող երաշխավորել, որ Կայքը զերծ է ցանկացած սխալներից կամ բացթողումներից: Ընկերությունը կփորձի ուղղել Կայքի ցանկացած սխալներ կամ բացթողումներ:

    Ընկերությունը ձգտում է Կայքում պահպանել տեղեկատվության հավաստիությունն ու արդիականությունը, սակայն Ընկերությունը չի կարող բացառել Կայքի բովանդակության բացթողումների ու սխալների առկայությունը։

    Ընկերությունը կփորձի ուղղել Կայքի ցանկացած սխալ կամ բացթողում։

    Ո՛չ Ընկերությունը, ո՛չ նրա հետ փոխկապակցված անձինք, ո՛չ նրա ցանկացած գործակալություն, ո՛չ Կայքի ստեղծման, թողարկման կամ առաքման հետ կապված որևէ երրորդ անձ պատասխանատվություն չի կրում Կայքի օգտագործողների կողմից Կայքի օգտագործման արդյունքում առաջացած վնասների կամ կորուստների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանում կապացուցվի, որ նման վնասները կամ կորուստները օգտագործողներին պատճառվել են Ընկերության, նրա հետ փոխկապակցված անձանց կամ այլ երրորդ անձանց կողմից, ովքեր ներգրավված են Կայքի ստեղծման, թողարկման կամ սպասարկման աշխատանքների մեջ, իրենց կողմից իրենց պարտավորությունների դիտավորյալ խախտման հետևանքով:

    Սույն Օգտագործման Պայմանների համաձայն, Դուք կարող եք ներբեռնել և պահպանել Կայքի ցանկացած հասանելի տեղեկատվության մեկ (1) պատճենը մեկ համակարգչի վրա Ձեր անձնական ոչ առևտրային նպատակներով օգտագործման համար, պայմանով, որ բոլոր հեղինակային իրավունքները և այլ մտավոր սեփականության իրավունքները կպահպանվեն: Բացառությամբ Ընկերության կողմից գրավոր հաստատված առանձին դեպքերի, Դուք չպետք է պատճենեք, կրկնօրինակեք, փոփոխեք, վարձակալությամբ տրամադրեք, վարձակալեք փոխառեք, վաճառեք, տարածեք, ադապտացնեք, թարգմանեք, վերցնեք Ձեր աշխատանքների համար որպես հիմք (ամբողջությամբ կամ մասնակիորեն), կամ ապակեդավորեք Կայքի կամ նրա բաղկացուցիչ մասերի ցանկացած ծառայություն կամ ծրագրային ապահովում և Կայքում ներկայացված նյութերը: Յուրքանչյուր ծրագրային ապահովման օգտագործումը կարգավորվում է վերջինս օգտագործողի հետ լիցենզիոն պայմանագրով, որն անհրաժեշտ է կնքել Ընկերության հետ, նախքան ծրագրային ապահովում օգտագործելը:

    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, և չի կրելու, Կայքի օգտագործման ընթացքում կամ ցանկացած նյութ ներբեռնելու հետևանքով առաջացած որևէ վնասի կամ վիրուսի համար, որոնք կարող են վնասել Ձեր համակարգիչը կամ որևէ այլ սարքավորում:

    ԿԱՅՔԸ ԵՎ ԿԱՅՔԻ ՈՂՋ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ՎԻՃԱԿՈՒՄ` ԱՌԱՆՑ ԱՅՆ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔԻ

    Ընկերությունը չի վերահսկում այն կայքերը, որոնց հղումները տեղադրված են Կայքում և պատասխանատվություն չի կրում այլ՝ երրորդ անձանց պատկանող, կամ նրանց կողմից ղեկավարվող կայքերի բեվանդակության, գաղտնիության և անվտանգության համար:

    Կայքը չի կարող օգտագործվել ցանկացած մտավոր սեփականության խախտում, սպառնալիք և ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող, մոլորեցնող, անպարկեշտ, սկանդալային, զրպարտող, պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր կամ ցանկացած այլ՝ հանցագործության դրդող և ՀՀ օրենսդրությանը հակասող նյութեր տեղադրելու կամ փոխանցելու համար։

    Ընկերությունը լիակատար աջակցություն կցուցաբերի իրավապահ մարմիններին կամ կհետևի ցանկացած դատական կամ վարչական ակտերի, որոնք պահանջում են Ընկերությունից լիազորված պետական մարմիններին անձնական տվյալներ տրամադրել այն անձանց մասին, ովքեր տեղակայել կամ փոխանցել են նման տեղեկատվություն կամ նյութեր, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն Ընկերությունն իրավունք է վերապահում ցանկացած պահի հեռացնել նման նյութերը Կայքից:

    Չի թույլատրվում օգտագործել որևէ գրանցված ապրանքային նշան, առանց Ընկերության կամ ապրանքային նշանի համապատասխան իրավահաջորդի նախնական գրավոր հավանության:

    Կայքի ծրագրային ապահովումը և այլ նյութերը կարող են ենթարկվել ԱՄՆ արտահանման վարչության կարգավորումներին: Ըստ ԱՄՆ արտահանման վարչության կարգավորումների՝ արգելվում է որոշակի տեխնոլոգիանեի և ծրագրային ապահովման արտահանումը որոշ երկրներ:

    Կայքի ծրագրային ապահովման ներբեռնումը կամ արտահանումը արգելվում է հետևյալ երկրներին, այդ երկրների քաղաքացիներին կամ ռեզիդենտներին՝ (1) Կուբա, Հյուսիսային Կորեա, Իրան, Սուդան, Սիրիա, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրի, որի նկատմամբ Միացյալ Նահանգները կիրառել է էմբարգո:

    (2) ԱՄՆ Գանձապետարանի «Քաղաքացիների հատուկ ցանկում» կամ ԱՄՆ Առևտրի նախարարության «Մերժված ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկում» ընդգրկված ցանկացած անձանց:

    Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Օգտագործման պայմանները՝ առանց թարմացման մասին նախնական ծանուցման:

    Դուք պետք է պարբերաբար այցելեք այս էջ և կարդաք Օգտագործման Պայմանները, քանի որ Ձեր կողմից Կայքի օգտագործումը ենթակա է վերանայված փաստաթղթերի ցանկացած փոփոխության:

    Սույն Կայքը և դրա ծրագրային ապահովումը ստեղծվել են Հայաստանի Հանրապետությունում: Սույն Օգտագործման Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի և հակասությունների առաջացման դեպքում այդ վեճերն ու հակասությունները պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության դատարաններում:

    Ապրանքային նշաններ

    “COCA-COLA”, “COKE”, “COCA-COLA ZERO”, “COKE ZERO”, "FANTA ORANGE", "FANTA EXOTIC", "SPRITE" ՈՒրվագծով Շիշը և Շարժուն Ժապավենը THE COCA-COLA COMPANY Ընկերության գրացված ապրանքային նշաններն են: